Հասարակական

Պատերազմից հետո տեղահանվածների 80 տոկոսը վերադարձել է Արցախ

1 րոպեի ընթերցում

Պատերազմից հետո տեղահանվածների 80 տոկոսը վերադարձել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 44-օրյա պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։

«Նշեմ, որ նրանց ավելի քան 80 տոկոսը վերադարձել են Արցախ, մնացածը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց վերաբերվող խնդիրները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց Մկրտչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում