Քաղաքականություն

Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունից:

Նշվում է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:

Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում