Հասարակական

Բյուրականում մի խումբ բնակիչներ բողոքում են համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարի դեմ

1 րոպեի ընթերցում

Բյուրականում մի խումբ բնակիչներ բողոքում են համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարի դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանի ղեկավարման ժամկետը լրացել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին, ինչից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիկ Գևորգյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին չեն ճանաչում:

Բնակիչներից մեկն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որ իրենց համայնքը ղեկավարը, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, լինի համայնքի բնակիչ, որը ծանոթ կլինի համայնքի խնդիրներին:

Ակցիայի ընթացքում մի պահ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև, երբ վերջիններս փորձեցին մուտք գործել համայնքապետարանի շենք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում