Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Երևանում բացվեց առաջին սքեյթ-պարկը

Երևանում բացվեց  առաջին սքեյթ-պարկը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օղակաձև զբոսայգում կառուցվեց նոր ու ժամանակակից հանրային սքեյթ-պարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կառուցվել է  Ուկրաինայի հայերի միության կողմից և Ուկրաինայում ապրող հայ համայնքի ներկայացուցիչների ֆինանսական օժանդակությամբ:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

«Հուսով եմ այս անկյունը կդառնա մեր երեխաների համար առողջ ապրելակերպի անկյուն` նրանք կզբաղվեն սպորտով, ուրախ ժամանակ կանցկացնեն: Շատ մտքեր ունենք, նոր գաղափարներ, ուղղակի խնդիրը կախված է քաղաքապետարանից: Եթե հնարավորություն տվեցին կկարողանանք շարունակել մեր նախաձեռնությունները, եթե ոչ, ուրեմն կսպասենք մինչև այդ հնարավորությունը լինի: Կոչ եմ անում բոլոր սփյուռքի ներկայացուցիչներին ներդրումներ անել: Ամեն մեկը մի փոքր քայլով կարող է երկրին օգտակար լինել»,- ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Բացմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Բացման արարողությանը հաջորդեց մեծ համերգ՝ երգիչներ Հարութ Փամբուխչյանի, Գարիկի, Սոնայի, Ռեինկարնացիա բենդի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Kazka և Hardkiss ուկրաինական խմբերը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]