Հասարակական

ՀՀ զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում:

«Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում նույն իրավիճակն է, որը եղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ նշված 4 հենակետերի, որոնք որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում: Այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են: Այնտեղ չկան նաև ադրբեջանական զորքեր: Այսինքն` չի կարելի ասել, որ այդ հենակետում այս պահին տեղակայված են ադրբեջանցիները»,- եզրափակեց Սիմոնյանը:

Ավելի վաղ, Անվտանգության խորհուրդը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս 2021 թվականի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում