Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ISO 37000:2021 կազմակերպությունների կառավարման ստանդարտի ներկայացում

ISO 37000:2021 կազմակերպությունների կառավարման ստանդարտի ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնեսի բարեվարքության ակումբի (https://corpgov.am/en/projects/2021/08/09/business-integrity-club) շրջանակներում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Ստանդարտների ազգային ինստիտուտը նոյեմբերի 12-ին համատեղ ներկայացրին ISO 37000:2021 կազմակերպությունների կառավարման ստանդարտը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ISO 37000:2021 ստանդարտը Ստանդարտների միջազգային կազմակերպության կողմից հրապարակվել է ս.թ. սեպտեմբերի 14-ին և բովանդակում է լավ կառավարման 11 սկզբունքները:

Իրենց ելույթներում թե Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ալբերտ Բաբայանը, թե Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը նշեցին, որ ISO 37000:2021 ստանդարտն ամբողջ աշխարհում` թե՛ գործարար և թե՛ հանրային հատվածներում, կարևորում է կազմակերպությունների մարդահեն կառավարման անհրաժեշտությունը` կազմակերպական նպատակների ու արժեքների սահմանման, կազմակերպությունների ու դրա շահակիցների համար արժեքի ձևավորման, գործունեության կատարողականի գնահատման, թափանցիկության ու հաշվետվողականության խթանման և սոցիալական ու բնապահպանական պատասխանատվության ապահովման միջոցով:

Հաշվի առնելով լավ կառավարման մշակույթի տարածման արդիականությունը և դրա հիմնարար սկզբունքների գործնական կիրառման հրատապությունը Հայաստանում՝ միջոցառման կազմակերպիչները` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Ստանդարտացման ազգային ինստիտուտը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրենց համատեղ ջանքերն ուղղելու են Հայաստանում ստանդարտի վերաբերյալ շահառուների իրազեկվածության բարձրացմանը:

Ստանդարտի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակված «10 հարցուպատասխան ISO 37000:2021-ի մասին» նյութում: 

Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) կողմից աջակցվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]