Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան. Պեսկով

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ 
պայմանավորվածություններ չկան. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը վիդեոկոնֆերանսի ռեժիմով նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պարզաբանեմ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման թեման վիդեոկոնֆերանսի ռեժիմով: Մենք, իրոք, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ ցանկանում ենք նշել, որ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ այն մասին, թե երբ նման վիդեոկոնֆերանս կարող է կայանալ: Այդ աշխատանքը շարունակվում է», - ասել է Պեսկովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am