Հասարակական

Չգիտեմ որտեղից են վերցրել այդ լուրը. նախարարը՝ չպատվաստվածների համար գազի, էլեկտրաէներգիայի վարձի թանկացման մասին

1 րոպեի ընթերցում

Չգիտեմ որտեղից են վերցրել այդ լուրը. նախարարը՝ չպատվաստվածների համար գազի, էլեկտրաէներգիայի վարձի թանկացման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չգիտի, թե որտեղից են տարածվել տեղեկությունները, թե չպատվաստված քաղաքացիների համար նախատեսվում է գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարը թանկացնել. նախարարը նման որոշման մասին տեղյակ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին:

«Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, «Ժողովուրդը» թերթը որտեղից է վերցրել այդ նորությունը: Ես նման որոշման մասին տեղյակ չեմ»,-ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով մահճակալային ֆոնդին, նախարարն ասաց, որ այն շարունակում է մնալ գերծանրաբեռնված: Ազատ տեղեր չկան, կան հերթում սպասող քաղաքացիներ: Հերթում սպասողների թիվը, թեև փոքր-ինչ նվազել է, սակայն վիճակը մնում է գերլարված: 3100-ին մոտ մահճակալներն անընդհատ ամբողջ ծավալով օգտագործվում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում