Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Անդրադառնալով հարցին՝ նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում կա՞, եթե կա, ինչպիսի՞ն է օրակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»։

Վարչապետն անդրադարձել է նաև հարցին՝ կարող ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է․ «Գիտեք, այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»,- ասել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում