1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր տնտեսական աճին

Նախարարը վստահեցնում է՝ եկող տարի նախատեսվող անելիքները միտված են բարձր 
տնտեսական աճին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ 2022-ի համար նախատեսվող անելիքները իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են 7 տոկոս տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելիք բյուջեն:

«Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը նշեց, թե նախագծում նկատել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցները հարաբերական առումով ՀՆԱ-ի նկատմամբ 2021-ի և 2022-ի բյուջեով նվազում են: Սակայն բյուջեի ծախսային մասը 2022-ին 2021-ի համեմատ աճում է 18.3 տոկոսով:

«Իհարկե, ՀՆԱ-ի նկատմամբ համեմատելով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը՝ կարող ենք նկատել համեմատական ցուցանիշի նվազում 2020-ի նկատմամբ: Բայց այդտեղ կան մի քանի պատճառահետևանքային կապեր: Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում բարձր՝ 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, ու մեր 2022 թվականի համար նախատեսվող անելիքներն իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

 Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն առաջիկա բյուջեի առանձնահատուկ տարբերությունը, անվտանգային, տնտեսական ու կրթության ոլորտի հետ կապված հարցերն են:

 Նրա խոսքով՝ տնտեսական բարելավված միջավայրն է, որ գալիք տարիներին պետք է թույլ տա բարձրացնել նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը: «Այսինքն՝ ամենևին չթերագնահատելով սոցիալական ոլորտում ծախսերն ավելացնելու կարևորությունը՝ մենք հաջորդականության մեջ մեր քայլերը նախատեսել ենք կառուցել այնպես, որ սկզբից մեծ ուշադրությամբ ենթակառուցվածքներին և կրթության բնագավառում ձևավորենք այն միջավայրը, որոնք երաշխավորելու են երկարաժամկետ կայուն և ներառական տնտեսական աճի միջավայրը, ապա դրա արդյունքները, որոնք ավելացող հարկային եկամուտներն են, պետք է ծառայեն նաև սոցիալական ծախսերի ավելացմանը: Իսկ դրանք չեն ուշանալու»,-ասաց Խաչատրյանն ու հիշեցրեց՝ միջին կենսաթոշակները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին:

Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց նախարարի հետ: Ըստ պատգամավորի՝ Խաչատրյանը չնշեց այն կարևոր գործոնը, որն առկա է, գնաճը, որը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման: «2020 թվականի աղքատության ցուցանիշը առնվազն դեռ հրապարակված չէ, բայց, Համաշխարհային բանկի գնահատմամբ, մենք ունենք, կարծեմ, 7 տոկոսային կետ աղքատության մակարդակի աճ»,- ասաց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]