Հասարակական

Երևանի հայտնի պիցցերիաներից մեկում սնվելու հետևանքով 15 մարդ թունավորվել է, երկուսն անչափահաս են

1 րոպեի ընթերցում

Երևանի հայտնի պիցցերիաներից մեկում սնվելու հետևանքով 15 մարդ թունավորվել է, երկուսն անչափահաս են

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցում գտնվող:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:

Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում