Քաղաքականություն

Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը 

2 րոպեի ընթերցում

Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը 

ԳՅՈՒՄՐԻ,14 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.ԱրմենուհիՄխոյան): Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալությունը: Ձեռքը՝ Աստվածաշնչին ու Սահմանադրությանը՝ Վարդգես Սամսոնյանը երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը: «Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ. պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- իր երդման խոսքում նշեց Վարդգես Սամսոնյանը:

Քաղաքապետի երդման խոսքն ի պահ տրվեց քաղաքի պատմության թանգարանին:

Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան:

Վարդգես Սամսոնյանին Շիրակի թեմի առաջնորդի անունից օրհնության խոսք հղեց Տեր Վարուժան քահանա Տերտերյանը՝ քաղաքապետին անսպառ ուժ, եռանդ, քաջառողջություն մաղթելով: «Թող այն բարեկարգումների ու բարեփոխումների շարունակողը լինեք, ինչն այսօր բոլորս տեսնում ենք քաղաքում: Ցանկանում եմ, որ Ձեր քաղաքապետության տարիներին ամեն մի գյումրեցի զգա, գիտակցի ու ազնիվ մտածում ունենա, որ օր ու գիշեր իրենց մասին մտածող ու մտահոգվող կա: Վստահ եմ՝ Ձեր գիշերը ցերեկ կդարձնեք քաղաքն առավել լուսավոր պայծառ և բարեկարգ դարձնելու համար»,-իր խոսքում նշեց Տեր Վարուժան քահանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում