Քաղաքականություն

Հայտնի է, թե որ կուսակցություններն ու դաշինքը ֆինանսավորում կստանան ԱԺ-ից

2 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե որ կուսակցություններն ու դաշինքը ֆինանսավորում կստանան ԱԺ-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց, թե որը որ չափով կստանա:

ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե վերջում ավելացված տողով 250 մլն ծախսային մասով ի՞նչ են նախատեսում անել՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման մասով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար նախատեսվող գումարը 144 մլն 639 հազար 800 դրամ է, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն 444 հազար դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 16 մլն 842 հազար 600 դրամ: «Պատիվ ունեմ»-ը չի մտնում այս ցուցակում, քանի որ չի անցել Կուսակցությունների մասին օրենքի 7 տոկոս շեմը: Օրենքով իրենց ֆինանսական աջակցություն չի հասնում»,-ասաց Նարիբեկյանը:

Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ յոթ տոկոսը: Պետական ֆինանսավորումը հատկացվում է միայն այն կուսակցությունների դաշինքներին, որոնք հաղթահարել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ընտրական արգելապատնեշը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում