Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չենք պնդում, որ դա է լավագույն լուծումը. նախարարը՝ դատախազի, տեղակալների աշխատավարձի հնարավոր բարձրացման մասին

Չենք պնդում, որ դա է լավագույն լուծումը. նախարարը՝ դատախազի, տեղակալների 
աշխատավարձի հնարավոր բարձրացման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին խոսեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

«Այնպես չէ, որ Արդարադատության նախարարությունը շատ անհանգստացած է կոնկրետ որևէ մեկ կամ մի քանի պաշտոնյաների աշխատավարձները բարձրացնելու հանգամանքով: Տրամաբանությունը եղել է հետևյալը. մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործումը: Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից նաև անհանգստացած է և կազմակերպում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Եվ ինչ է տեղի ունեցել. Հակակոռուպցիոն դատարանում և Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավել բարձր են, քան այն ստորաբաժանումում՝ Դատախազությունում, որը դատարանի և կոմիտեի միջև միջին օղակն է: Հետևաբար, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Եվ մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը: Բայց, եթե Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, քան Գլխավոր դատախազի տեղակալն ու գլխավոր դատախազը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այդ լուծումն այլ կերպ չէին տեսնում, քան ընդհանուր համակարգում բոլորինը բարձրացնելը: Նախարարը հավելեց, որ դա նաև միջազգային փորձագետների տրամաբանությունն է, բոլորի պահանջն է, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի:

«Որևէ պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելը տվյալ դեպքում չի քննարկվում: Սա ընդամենը նպատակ է՝ հասկանալու, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն համակարգը, որն ունի մի քանի անգամ ավելի բարդություններ, ռիսկեր, այնպես անենք, որ եթե այն բարձր է լինելու, այդ բարձր լինելը փոքր-ինչ տրամաբանական լինի: Եվ գուցե մեր լուծումը լավագույնը չէ, որ փորձում ենք վարչության պետի և դատախազների համար բարձրացնել իրենց ղեկավարի աշխատավարձը, որ դա տրամաբանություն լինի, դրա համար դա դրել ենք քննարկման: Նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ ուզում են լսել նաև միջազգային փորձագետների առաջարկները, թե ինչպես անել, որ ղեկավարն ավելի ցածր ստանա, քան ենթական:

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է գլխավոր դատախազին և նրա տեղակալներին ամեն ամիս աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար հատկացնել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]