Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են. ԲԴԽ դեպարտամենտի ղեկավար

Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են. ԲԴԽ դեպարտամենտի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանում դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:

«Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են: Քաղաքացիական գործերով և Երևանում, և մարզերում միջին ծանրաբեռնվածությունը գրեթե 1500-2000 գործ է, որը բավականաչափ շատ է, նույնը քրեական գործերով: Հույս ունենք, որ մինչդատական վարույթի առանձնացմամբ պայմանավորված՝ որոշակի թեթևացում կլինի»,-ասաց Ղազարյանը:

Նրա վստահեցմամբ՝ դատավորների թիվն ավելացնելու ցանկությունը մեծ է, սակայն կախված է ֆինանսավորումից և քաղաքացիական, և վարչական գործերով:

Նա նաև նշեց, որ սնանկության դատարանում արդեն իսկ 2021 թվականին ավելացել է դատավորների թվակազմը 4-ով, 6 դատավորով՝ Վերաքննիչ ատյանի դատարաններում և այլն: Եվս 29 դատավոր նախատեսվում է ավելացնել:

Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ նա ասաց, որ ԲԴԽ-ին 2022-ի բյուջեի նախագծով հատկացվելիք գումարը 14 մլրդ 341 մլն 250 հազար դրամ է: Սակայն ԲԴԽ-ի կողմից բյուջետային հայտ է ներկայացվել է 14 մլրդ 237 մլն 497 հազար դրամի չափով: 2021-ի բյուջետային հայտի գումարը կազմել է 12 մլրդ 165 մլն 312 հազար դրամ:

« 30 դատավոր ավելացվել է, սակայն, 29 դատավոր ևս կավելացվի: Այսինքն՝ 59 դատավոր պետք է ավելացվի»,-ասաց Ղազարյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]