Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 12 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 12 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 817 290 պատվաստում. առաջին դեղաչափը ստացել է 562 հազարից ավել քաղաքացի , երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության 28 տոկոսը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 12 տոկոսը:

«Վերջին մեկ ամսում պատվաստման տեմպերի կտրուկ աճ ունենք: Վերջին շաբաթներին մենք օրական ինտենսիվ պատվաստումային ընթացք ունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է օրական մինչև 30 հազար պատվաստում իրականացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում