Հակառակորդը Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՀանրապետությանՄարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, հակառակորդի բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», -֊ նշել է Սարումյանը՝ հավելելով, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։