Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների թիվն ավելացել է 1251-ով
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների թիվն ավելացել է 1251-ով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1066948.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների թիվն ավելացել է 1251-ով, գերակշռող մասն են վերելակները, գազալցակայանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ անդրադառնալով Գևորգ Պապոյանի հարցին:
Նա նշեց, որ Արտադրական վտանգավոր օբյեկտների և տեխնածին վթարների թվի աճը պայմանավորված է 2021-ի ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտների թվի աճով:
«Ավելացել են 1251-ով, որոնց գերակշռող մասը կազմում են վերելակները, գազալցակայանները և նավթամթերքի լցակայանները: Հիմնականում դժբախտ դեպքերի, պատահարների առյուծի բաժինը հենց դրանց է բաժին ընկնում»,-ասաց նախարարը: