Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընդդիմադիր պատգամավորը 2022-ի ռազմական բյուջեի նախատեսվող ավելացումը բավարար չի համարում

Ընդդիմադիր պատգամավորը 2022-ի ռազմական բյուջեի նախատեսվող ավելացումը 
բավարար չի համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ հետպատերազմական շրջանակում 2022 թվականի համար ռազմական բյուջեի 11 տոկոսով ավելացումը ցածր ցուցանիշ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացված 2022 թվականի պետբյուջեի նախագծին, որով նախատեսվում է, որ ռազմական բյուջեն 2021-ի համեմատ աճելու է 11 տոկոսով՝ կազմելով 345 մլրդ դրամ:

«Անկախ բովանդակությունից՝ հետպատերազմական ժամանակահատվածում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է՝ անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար»,-ասաց Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի՝ կառավարությունը Զինված ուժերի բարեփոխումների հարցում դանդաղկոտություն է ցուցաբերում, ինչը նա անհասկանալի է համարում: «Ենթադրվում է, որ դրանք մինչև 2022 թվականի բյուջեի նախագծի խորհրդարան բերվելը պետք է հաստատվեին, որ հնարավորություն ունենային հայեցակարգային առաջնահերթությունները ներառել ռազմական բյուջեում»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը կարևորեց հաշվի առնել այն հանգամանքը, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված ուղղվում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ծառայությունների և ապրանքների գները անկանխատեսելի տեմպերով աճում են: «Եվ, ըստ էության, ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է գնաճային խնդիրների չեզոքացմանը, այլ ոչ թե որակական և բովանդակային փոփոխությանը»,-նշեց պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]