Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքը կունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան

Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքը կունենա ավտոբուսների համար 
նախատեսված նոր հավաքակայան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 24,868.1 հազար դրամ կհատկացվի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում գտնվող շուրջ 4.5 հա մակերեսով հողամասի և շուրջ 15,500 քմ ընդհանուր մակերեսով թվով 13 շենք-շինությունների ձեռքբերման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշումն ընդունվեց  հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 41 անդամ:

Ե՛վ իրավական, և՛ շինարարական, և՛ նախագծային նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքն ունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան:

Ավագանու անդամները նշեցին, որ այդ տարածքում չորրորդ կարգի վթարային շենքեր կան, որոնք պետք է քանդվեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]