Արցախ

Արցախի նախագահը ծանոթացել է բնակարանաշինության, ճանապարհաշինության և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու ծրագրին

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը ծանոթացել է բնակարանաշինության, ճանապարհաշինության և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 23ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ՝ տեղահանված քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքների, ճանապարհաշինության և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու ծրագրին հետևելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի նախագահը հայտնել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կատարած գրառման միջոցով։

«Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցվում է մայրուղուց դեպի Դահրավ և մայրուղուց դեպի Աստղաշեն ու Պատարա ավտոճանապարհը, որի շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է»,- իր խոսքում նշել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2022 թվականը։

Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ առաջիկա 3 տարիներին պետք է ավարտել բոլոր գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատումը։

«Նոր կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակում, նախատեսվում է կառուցել թվով 15 բազմաբնակարան 4 հարկանի բնակելի շենքեր։ Լինելու է երկու տեսակ՝ 2-3 և 2-4 սենյականոց բնակարաններով»,- այս մասին ասել է նախագծի հեղինակ Դավիթ Սահակյանը։ Նրա խոսքով՝ տարածքում նախատեսվում է կառուցել նաև հասարակական նշանակություն ունեցող շինություններ, երեխաների համար խաղահրապարակ, խաղադաշտ՝ ցանկապատված, կանաչապատված, ավտոկայանատեղի՝ 200 մեքենայի համար։

Ջրամբարների կառուցումը գտնվում է նախագծային փուլում, որի ավարտը կլինի 2024 թվականին։ Խմելու ջրով կապահովվի ջրի պակաս ունեցող 7 բնակավայր, և խողովակաշարի կից տարածքում՝ ևս 4 գյուղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում