Պատվաստումների օր Երևան քաղաքում. Առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 24-ին միջոցառում են անցկացնելու
1 րոպեի ընթերցում
![Պատվաստումների օր Երևան քաղաքում. Առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 24-ին միջոցառում են անցկացնելու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/10/1066220.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, «Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-18:00-ը տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:
Նշվում է, որ պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած պատվաստանյութերի բոլոր տեսակներով: