Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ըստ Բաղրամյանի՝ եթե սահմանին գազի գինը մնա նույնը, բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի

Ըստ Բաղրամյանի՝ եթե սահմանին գազի գինը մնա նույնը, բնակիչների համար 
սակագնի փոփոխություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպառողների համար գազի սակագինը կախված է սահմանին ձևավորվող գնից: Եթե այժմ ընթացող բանակցություններով այն նույնը մնա, ապա, ամենայն հավանականությամբ, բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններն այս պահին ընթանում են: Ընդ որում, դրանք համալիր բանակցություններ են: Դրանք ներառում են «Գազպրոմ Արմենիա»-ի ամբողջ կառավարվող գույքի վերաբերյալ բանակցությունները, դա և´ «Հրազդան 5»-ն է, և´ գազի սահմանային գինն է, և´ գազամատակարարման համակարգն է»,- ասաց Բաղրամյանը:

Այս պահին քննարկումները դեռևս ավարտված չեն: Դրանք ավարտված կլինեն, երբ կստորագրվի միջկառավարական համաձայնագիրը: Բաղրամյանը նշեց՝ երբ վերջնական փաստաթուղթը լինի, նոր կարելի է գազի սակագնի գնահատական տալ:

Այս պահի դրությամբ ՀԾԿՀ-ն գազի կամ էլեկտրաէներգիայի բարձրացման հայտեր չի ստացել: Գազի սակագինը վերջին անգամ փոխվել է հուլիսին:

Անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխմանը՝ նա ասաց. «Կախված է նրանից, թե սահմանին գազի ինչ գին կձևավորվի: Եթե բանակցությունների արդյունքում ունենանք նույն գինը, կարծում եմ, գազի սակագնի փոփոխություն առնվազն չենք ունենա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]