Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոնոյանի փաստաբանները կպահանջեն մասնակից լինել ԶՈՒ-ի համար մատակարարված զենքի որակի փորձաքննությանը

Տոնոյանի փաստաբանները կպահանջեն մասնակից լինել ԶՈՒ-ի համար 
մատակարարված զենքի որակի փորձաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ցանկանում է մասնակից դառնալ ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այս մասին հաղորդագրություն է տարածել.

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: «Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ եւ ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տոնոյանի փաստաբանական խումբը պնդում է, որ անկատար փորձաքննության պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը եւ նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

«Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը եւ դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը: Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]