Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Ռուսական էներգետիկական շաբաթ»-ին

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Ռուսական էներգետիկական շաբաթ»-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-15-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Էդմոնդ Դավթյանին 2021 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելու համար»,- ասված է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում