Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

 Հնդկաստանը մեկուկես տարվա դադարից հետո սկսել է տուրիստական այցագրեր տալ

 Հնդկաստանը մեկուկես տարվա դադարից հետո սկսել է տուրիստական այցագրեր տալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մեկուկես տարվա դադարից հետո հոկտեմբերի 15-ից կսկսի տուրիստական այցագրեր տալ օտարերկրյա քաղաքացիներին. այդ այցագրերն ստանալու համար զբոսաշրջիկները պետք Է ժամանեն չարտերային չվերթով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է երկրի կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

Ինչպես ճշտվում Է, տուրիստական այցագրերի սահմանումը հաջորդ քայլն Է դարձել այն բանից հետո, երբ վերջին ամիսների ընթացքում թույլատրվել Է գործնական, դիվանագիտական եւ ուսանողական այցագրեր տալը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առաջին 500 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներն այցագրերը կստանան անվճար:

Նոյեմբերի 15-ից տուրիստական այցագրեր կկարողանան ստանալ նաեւ այն զբոսաշրջիկները, որոնք ժամանել են կանոնավոր չվերթներով:

«Բոլոր արձանագրությունները եւ նորմերը, որոնք կապված են COVID-19-ի տարածման նախազգուշացման հետ, եւ որոնք սահմանել Է առողջապահության նախարարությունը, պետք Է պահպանեն նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկները, այն ավիաընկերությունները, որոնք նրանց բերում են Հնդկաստան, ինչպես նաեւ օդանավակայանների բոլոր աշխատակիցները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

2019 թվականին, նախքան կորոնավիրուսի համավարակի սկսվելը, Հնդկաստանն ընդունել Է 10,6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին ճշտել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում (ՌՏՕԱ), քանի որ բաց Է ավիահաղորդակցությունը Գոայի հետ, տուրօպերատորները կարող են բեռնաուղեւորատար չվերթներ իրականացնել այնտեղ, որոնք Հնդկաստանի կառավարությունը նույնպես դիտարկելու Է որպես չարտերային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am