Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի դաշնագիրը չպետք Է պառակտի ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի դաշնագիրը չպետք Է պառակտի ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի պաշտպանական դաշնագիրը (AUKUS) ուղղված չԷ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների դեմ եւ չպետք Է պառակտում մտցնի դաշինքի շարքերում: Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք քննարկեցինք AUKUS համաձայնագիրը, որը տարաձայնություններ Է հարուցել ՆԱՏՕ-ի անդամների միջեւ: Այդ համաձանագիրն ուղղվածչԷ Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի դեմ, եւ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ այդ համաձայնագիրը չպետք Է պառակտում մտցնի մեր անդրատլանտյան դաշինքի շարքերում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am