Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ադրբեջանը հղում է անում ԽՍՀՄ քարտեզներին, սակայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց. Սեյրան Օհանյան

Ադրբեջանը հղում է անում ԽՍՀՄ քարտեզներին, սակայն հրաժարվել է Խորհրդային 
Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատում է, որ Ադրբեջանը, օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածին ստեղծված իրավիճակի հարցով հղում է կատարում Խորհրդային Միության քարտեզներին, սակայն ինքն է հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված իրավիճակին, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել:

«Ադրբեջանցիները հայտնվել են հայկական տարածքում, և այդ հայտնված իրավիճակում են շարունակվելու բանակցությունները»,-ասաց Օհանյանը:

Նա շեշտեց, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանված դրույթները հիմք չեն պետական սահմանները Ադրբեջանի հետ ճշտելու համար, ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը գոնե այդ հատվածում՝ Սյունիքի հատվածում, կանգնում են այն կետերում, այն բնագծերում, որտեղ ավարտվել է պատերազմը:

«Եվ, եթե իշխանությունները բանակցությունների, անվտանգային և սահմանային իրավիճակի ձևավորման փորձ ունենային, պետք է հասկանային, որ հակառակորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ դժվարությամբ է հետ քաշվելու այն կետերից, որտեղ իրենց զինվորի ոտքն է դրված, որտեղ իրենց համար ինժեներական կառույցներ են կահավորել: Դրա համար մենք պետք է կանգնեինք այն վայրերում, որտեղ պատերազմն ավարտվել էր, դրանից հետո արդեն բանակցությունների արդյունքում առաջ կգնայինք, թե հետ կգնայինք, կախված կլիներ այն իրավապայմանագրային հենքից, որի հիմքում խաղաղության պայմանագիրն է: Իսկ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա շեշտեց՝ դա շատ մեծ հարված կլինի Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ իրենց պատմական տարածքում իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

«Քարտեզները, որոնցով պետք է ճշգրտումներ իրականացվեն, չունենք: Տարբեր քարտեզների են հղում կատարում՝ ռազմական, զինվորական, Խորհրդային Միության, իսկ Ադրբեջանն ինքն է հրաժարվել Խորհրդային Ասրբեջանի իրավահաջորդը լինելուց: Մենք չունենք այն հենքը, որ Ադրբեջանի հետ գնանք գլոբալ առումով խաղաղության իրավիճակի ստեղծման և խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am