Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է զենքի հերթական խմբաքանակը

Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է զենքի հերթական խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Իմերեթի եւ Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններում իրականացված հետախուզա-հետաքննչական միջոցառումների արդյունքում ոստիկանությունն առգրավել Է հրաձգային զենքի մի քանի միավոր եւ զինամթերք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվությունը տարածել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հրաձգային զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերման եւ պահպանման մեղադրանքով ձերբակալվել Է Վրաստանի երկու քաղաքացի: Հանցագործությունները պատժվում են չորսից մինչեւ յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ:

Ձերբակալվածներից մեկի ավտոմեքենայի խուզարկության արդյունքում ոստիկանության Զեստաֆոնի շրջանային բաժնի աշխատակիցները առգրավել են «Մակարով» տեսակի ատրճանակ, զինամթերք եւ ութ մարտական փամփուշտ:

Ինչ վերաբերում Է երկրորդ ձերբակալվածին, ապա նա ձերբակալվել Է Մառնեուլի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղի մերձակայքում: Անձնական ստուգման արդյունքում ոստիկանությունն առգրավել Է «Նագան» տեսակի ատրճանակ՝ վեց փամփուշտով: Հետաքննությունը կատարվում Է Վրաստանի Քրրեական օրենսգրքի 236 հոդվածով՝ «Հրաձգային զենքի անօրինական ձեռքբերում, պահպանում եւ կրում», հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am