Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կուբան նպատակ ունի մինչև դեկտեմբեր ամբողջովին պատվաստել բնակիչների 90 տոկոսին

Կուբան նպատակ ունի մինչև դեկտեմբեր ամբողջովին պատվաստել բնակիչների 90 
տոկոսին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբան արագացնում է COVID-19- ի դեմ պատվաստումների ծրագիրը, քանի որ նպատակ ունի մինչև դեկտեմբեր ամբողջովին պատվաստել բնակչության 90 տոկոսին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Կուբայի 11.3 մլն բնակչության ավելի քան 80 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը՝ Կուբայի արտադրած «Աբդալա», «Սոբերանա -2» կամ «Սոբերանա-պլյուս» պատվաստանյութերով:

Կուբայի բնակչության մոտ 50 տոկոսը ստացել է պատվաստանյութերի բոլոր անհրաժեշտ դեղաչափերը:  Կառավարությունը հայտարարել է, որ Կուբան մտադիր է  դառնալ առաջին երկիրը, որը պատվաստել է իր բնակչության մեծ մասին՝ սեփական պատվաստանյութերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am