Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահներն իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են անցկացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի կիրառմամբ

ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահներն իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են 
անցկացրել «Օռլան-10» ԱԹՍ-ի կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներն «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել պատասխանատվության գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը։

Նշվում է, որ գործարկման համար ԱԹՍ-ները սահմանված վայր են տեղափոխվել «ԿամԱԶ» բեռնատարի թափքում։ Հաղորդվում է նաև, որ նման գործողություններ խաղաղապահներն իրականացնում են պարբերաբար։ ԱԹՍ-ների միջոցով ստացած տվյալներն իրական ժամանակի ռեժիմում փոխանցվում են կառավարման կետ, որտեղից իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող գործնականում ողջ տարածքում իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն։ Շտաբի հերթապահները հավաքում, ամփոփում և ստուգում են խախտումների մասին ողջ տեղեկատվությունը։

Օդից օբյեկտիվ վերահսկողություն ու ստուգում են իրականացնում նաև «Ֆորպոստ» ԱԹՍ-ների հաշվարկների համակարգերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am