Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ

ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների 
վերաբերյալ հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ֆորմատում կներկայացնեն Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային տեսակետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստում  «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը առաջարկեց. «Առաջիկա ամենամոտ ժամանակում, արտահերթի թե մեկ այլ ֆորմատի շրջանակում, այստեղ հրավիրենք պաշտոնատար անձանց, որոնք բոլորիս մանրամասներ կներկայացնեն ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին, առհասարակ նաև հասկանալու համար՝ հայեցակարգ կա, թե չկա»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՊՆ-ն, բարեփոխումների հետ կապված, կգա հանձնաժողով և կներկայացնի իրենց հայեցակարգային տեսակետները: Մենք աշխատանքային քննարկում կունենանք: Դա նախատեսվում է մոտակա 10-12 օրվա ընթացքում»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]