Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերքերը դեռ չեն սպիացել. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ 44-օրյա պատերազմի մասին

Վերքերը դեռ չեն սպիացել. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ 44-օրյա պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:

«Այսօր մեր մտքերը նրանց հետ են, ովքեր 44-օրյա պատերազմում և 30-ամյա հակամարտության ընթացքում կորցրել են իրենց մտերիմներին: Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնել անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը»,-նշել է Կլաարը:

Նա շեշտել է, որ այդ նպատակին հասնելու համար ԵՄ -ն իր գործընկերների կողքին է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am