Հասարակական

Վերակառուցվում է Մարտունու Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակը

1 րոպեի ընթերցում

Վերակառուցվում է Մարտունու Ալեքսանդր Մյասնիկյանի անվան  հրապարակը

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի վերակառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է բազալտե եզրաքարերի տեղադրում 600 գծամետր երկարությամբ, 4000 քառակուսի մետր մակերեսով սալիկապատում տարբեր գույների սալիկներով, կանաչապատ գոտու ստեղծում, շատրվանների, սրճարանի եւ ճեմուղու կառուցում։

«Շինարարական աշխատանքները սկսվել են երկու շաբաթ առաջ եւ ավարտի կհասցվեն մեկ ամսից։ Արդեն տեղադրվել են բազալտե եզրաքարերը, նախապատրաստվում է կանաչ գոտու եւ ճեմուղիների կառուցումը։Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը մնում է իր տեղում։Շինարարական աշխատանքների ավարտից հետո հրապարակը կդառնա մեր քաղաքի ամենագրավիչ ու տեսարժան վայրերից մեկը»,-նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում