Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
2 րոպեի ընթերցում
![Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063749.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ:
Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարելավման և միջազգային ասպարեզում իր դիրքի ամրապնդման գործում:
Տաջիկստանի բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամության և բազմակողմանի գործընկերության՝ պատմականորեն ձևավորված հարաբերությունները և մտադիր է սերտացնել և զարգացնել դրանք բոլոր ուղղություններով:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ավելի մեծ ինտենսիվություն և դինամիկա հաղորդել տաջիկ-հայկական համագործակցությանը, ինչը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին: Մենք վճռական ենք ամեն ջանք գործադրելու՝ այդ նպատակին հասնելու համար:
Հարգելի Նիկոլ Վովայի, տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: