Քաղաքականություն

Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի

2 րոպեի ընթերցում

Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարչատարածքային բաժանման նախատեսվող փոփոխություններով խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում, սակայն ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը չի բացառում, որ կարող են այդ հարցին դեռ անդրադառնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ Արա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոշորացվող համայնքներում ավագանիները վարձատրվելո՞ւ են:

«Այս պահին մեր ներկայացրած տարբերակում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք ներառել: Դա քննարկվող թեմա է: Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի: Մասնագիտական քննարկման հարթությունում և´ կողմ, և´ դեմ շատ փաստարկներ կան: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրան կանդրադառնանք»,- ասաց Տերտերյանը:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը՝ միավորված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում