Արցախ

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Սեպտեմբերի 21-ին ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են արագ, օպերատիվ արձագանքում և ճիշտ քայլերի ձեռնարկում:

ԱԳ նախարարը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և կարևորել նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը առկա իրողություններում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, արտաքին քաղաքական ճակատում միասնական հանդես գալու և այլ հարցերի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում