Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Նախագահն Անկախության տոնի առթիվ պարգևատրում է տարբեր բնագավառների ներկայացուցիչների, հետմահու շնորհում շքանշաններ

Նախագահն Անկախության տոնի առթիվ պարգևատրում է տարբեր բնագավառների 
ներկայացուցիչների, հետմահու շնորհում շքանշաններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Արմեն Սարգսյանը բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհում տարբեր բնագավառների ներկայացուցիչների՝ զինվորականների, ոստիկանների, բժիշկների, մշակութի գործիչների, հետմահու պարգատրում նաև հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետության նախագահը մոտ 100 պարգևներ է հանձնում սեպտեմբերի 21-ին իր նստավայրում: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապհովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողություններում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով հետմահու պարգաևտրվեցին հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիները:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 30-րդ տարեդարձը:

30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95%-ի մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինիժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄկազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]