Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը  

ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կխորացնեն համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկման ընթացքում նախարարությունը և ՀԱՕԿ-ը որոշեցին ավելի ակտիվ համագործակցել սպորտի զարգացման մի շարք ոլորտներում, առաջիկայում կշեշտադրվի մարզադպրոցների առաջընթացը:

«Օլիմպիական կոմիտեն և նախարարությունը պետք է գտնեն այն ձևաչափը, որով կշարունակեն համագործակցությունը: Պետք է սպորտն առավել զարգացնենք: Այդ հարցում ՀԱՕԿ-ը և Գագիկ Ծառուկյանը հայտնեցին իրենց պատրաստակամությունը»,-ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպմանը նախորդեց Վահրամ Դումանյանի շրջայցը Օլիմպավանում, որտեղ ԿԳՄՍ նախարարը ծանոթացավ մարզիկների համար նախատեսված պայմաններին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]