Հասարակական

 Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ Պապիկյան

1 րոպեի ընթերցում

 Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ Պապիկյան

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց Սուրեն Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։

«Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,- ընդգծեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում