Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կծանոթանա սահմանային իրավիճակին

Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ, որը 
կծանոթանա սահմանային իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր` սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար։

«Ես առաջարկում եմ, որպեսզի հանձնաժողովը խումբ կամ խմբեր ձևավորի և տեղում դաշտային աշխատանքներ իրականացնի՝ սկսած Երասխից, վերջացրած՝ Գորիս, Կապան, Սոտք, Խոզնավար հատվածով։  Առաջին նպատակը իրավիճակային գնահատական տալն է, որը ստեղծվել է մեր սահմանների շուրջ, երկրորդը՝ ծանոթանալն է աշխատանքների ընթացքին։ Անհրաժեշտություն կա նաև ֆիքսելու այդ աշխատանքների ծավալը, որպեսզի հնարավորություն ունենանք հանձնաժողովի հաջորդ նիստում պատասխանատուների ներկայության պայմաններում շատ ավելի ճշգրիտ հարցադրումներ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում ստացած ազդակները։

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ԱԱԾ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական բեռնատարների ստուգումն իրականացնում է սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]