Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենիա» ավիաընկերությունը COVID-19-ի պատճառով նախորդ տարի իրականացրել է 536 էվակուացիոն չվերթ

«Արմենիա» ավիաընկերությունը COVID-19-ի պատճառով նախորդ տարի իրականացրել է 
536 էվակուացիոն չվերթ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ավիաընկերությունը 2020 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, օդային սահմանների փակ լինելու պատճառով, իրականացրել է 536 էվակուացիոն չվերթներ, որոնցով շուրջ 38 հազար ՀՀ քաղաքացի է տարհանվել տարբեր երկրներից և տեղափոխվել Հայաստան։

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը շեշտեց, որ այդ ժամանակահատվածում ավիաընկերությունն օգտագործել է իր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը։

«2020 թվականի մարտի 15-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով փակվեց ՀՀ օդային տարածքը։ Մոտ 2-3 ամիս «Արմենիա»-ն, ինչպես նաև աշխարհում շատ այլ ավիաընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը և թռիչքներ չէին կատարում։ Նույն թվականի մայիս ամսից սկսած «Արմենիա» ավիաընկերությունն աստիճանաբար սկսեց վերականգնել իր չվերթները։ Մենք այդ պահին օգտագործում էինք մեր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը։  2020 թվականի մայիս ամսից մինչև դեկտեմբեր իրականացրել ենք շուրջ 536 էվակուացիոն չվերթ։ Այսինքն՝ ՀՀ ենք տեղափոխել մեր այն քաղաքացիներին, ովքեր այդ ժամանակահատվածում մնացել էին օտար երկրներում։ Ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել 38 000 քաղաքացի»,- նշեց Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ էվակուացիոն չվերթների հիմնական ուղղությունները եղել են ՌԴ քաղաքները՝ Մոսկվա, Վորոնեժ, Միներալնիե Վոդի, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Նովոսիբիրսկ, Սոչի, Եկատերինբուրգ, ինչպես նաև Ֆրանսիայի Լիոն, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]