1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին առայժմ երկու ուժ է բարձրաձայնել

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին առայժմ երկու ուժ է 
բարձրաձայնել

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական ուժերը չեն շտապում ԸԸՀ փաստաթղթեր ներկայացնել և  պաշտոնապես հայտարարել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մինչ օրս Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները կամ դաշինքները ավագանու անդամների թեկնածուների առաջադրման փաստաթղթեր չեն ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Առաջադրման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 12-ի ժ. 18:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Սեպտեմբերի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց Գյումրիում ՏԻՄ ընտրություններում համամասնական ցուցակը: Վարչության որոշման համաձայն, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը ցուցակում առաջինն է:

Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, սովորել եւ աշխատել է Մոսկվայում, 2016 թվականին ընտրվել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն, այնուհետև նշանակվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, ապա զբաղեցրել ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի, տեղակալի պաշտոնները։ 2021 թվականի հունվարի 21-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։

Գյումրիում օրեր առաջ ձեւավորվեց քաղաքական կոալիցիա՝ «Գյումրին կռնա՜» դաշինքը, որը եւս որոշել է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ համագործակցության հուշագիր  ստորագրելով Գյումրու «Ազգային արժեք» ակումբի, Նժդեհյան ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների հետ: Դաշինքը գլխավորելու է «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր Վարդան Սրտաշյանը։

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]