Հասարակական

Covid-19-ի դեմ Հայաստանում մինչ այսօր կատարվել է 303 հազար 325 պատվաստում

1 րոպեի ընթերցում

Covid-19-ի դեմ Հայաստանում մինչ այսօր կատարվել է 303 հազար 325 պատվաստում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարված պատվաստումների թիվը:

«Ընդհանուր կատարվել է 303 հազար 325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195 հազար 290, երկրորդ դեղաչափ` 108 հազար 035»,- փոխանցում է «Արմենպրես»-ը:

Նախարարությունը հիշեցնում է, որ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում