Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

1 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը։

«Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Տոկունություն և համբերությունմաղթելով ԵրվանդՀաջիյանիընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում