Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ

Արցախում քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական 
լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից՝ հավելելով, որ քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է Հատուկ քննչական բաժնի քննիչը:

Ծանուցում.. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]