1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». միջոցառումներ և համերգ՝ Գյումրիում

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». միջոցառումներ և համերգ՝ Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն արվեստասեր հասարակությանը սեպտեմբերի 4-5-ը հրավիրում է Գյումրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կկայանա «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով հանդիպում-դասախոսություն.  բանախոսներն են՝  Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե  Օթարյանը, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:

Հանդիպման շրջանակում տեղի կունենա Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողներ Ի. Խաչատրյանի, Տ. Տանանյանի hեղինակած «Իրականացած երազանք» տեսաֆիլմի ցուցադրությունը, հաջորդիվ՝ համերգ ԵՊԿ կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ:

«Սեպտեմբերի 5-ին, ժամը 20:00-ին, բացօթյա համերգ տեղի կունենա Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում: Համերգին մասնակցելու են անվանի դաշնակահարներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյան), Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը և Դավիթ Բաբայանը: Կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները»,- հայտնում են նախարարությունից:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ:

Փառատոնի գործընկերն է «Ֆորմիկա Արթ Պրոդաքշն»-ը, պրոդյուսերը՝ Շահեն Նազարենկոն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]