Արցախ

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին  միացնող խողովակաշարի կառուցումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում:

Երկրի ղեկավարը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչներին երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի հունիսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արցախի նախագահը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև հանրապետության ամենախոշոր և իր նշանակությամբ չափազանց կարևոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր։ Նախագիծը կյանքի կոչելով՝ վերջնականապես կլուծվի մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը, ինչպես նաև Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ կապահովվեն խմելու և ոռոգման ջրով։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել ակտիվ շինարարության փուլը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը եղել է Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերից տեղահանված բնակիչների համար կառուցվող, ավելի քան 644 հազար քառակուսի մետր մակերես ունեցող նոր բնակավայրի շինհրապարակում, որտեղ հետևել է լայնածավալ շինարարության ընթացքին:

Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Իվանյան համայնք, որտեղ ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ երկու բնակելի թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Երկու թաղամասներն էլ նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին, և դրանց բնակիչներն ապահովված կլինեն ենթակառուցվածքային բոլոր հարմարություններով։

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Հովսեփավան համայնքում, որտեղ հետևել է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ընտանիքների և տեղահանված բնակիչների համար նախատեսված շուրջ 92 առանձնատների կառուցման աշխատանքներին։ Թաղամասի շինարարությունն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով։

Բավարար գնահատելով աշխատանքների ընթացքը՝ երկրի ղեկավարը մեծապես կարևորել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի նշանակությունը և ընդգծել, որ համայն հայության ուժերով ժամանակի ընթացքում հնարավոր է դառնալու մեղմել պատերազմի հետևանքով ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական և հումանիտար իրավիճակը:

Բաժին

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում