Հասարակական

Գազաբալոնային ավտոմեքենաները պարտադիր պետք է անցնեն վկայագրման և ստուգումների. նախագիծ

1 րոպեի ընթերցում

Գազաբալոնային ավտոմեքենաները պարտադիր պետք է անցնեն վկայագրման և ստուգումների. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագիծը սահմանում է, որ ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից:

Նշվում է, որ շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ «Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ»,- նշված է նախագծի մեջ:

Նախատեսվում է նաև ձևավորել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում