Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ծնողին հորդորել ենք չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը. ՊՆ պարզաբանումը

Ծնողին հորդորել ենք չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը. ՊՆ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած  Նարեկ Գևորգյանի գերեզմանաքարի ապամոնտաժման հարցին: Հերոսի ծնողներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և տեսել ապամոնտաժված շիրամաքարն ու բողոքի ակցիա իրականացրել կառավարության շենքի առաջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանի պարզաբանումը՝ 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված Նարեկ Գևորգյանի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը:

«Ծնողին բազմիցս հորդորել ենք ու փոխանցել հարակից շիրմաքարերի ծնողների հորդորներն ու խնդրանքները, որպեսզի դրանք հարգվեն, ինչպես նաև՝ ՊՆ-ի սահմանած պայմանները պահպանվեն, սակայն Ռոման Գևորգյանը, չանսալով մեր խնդրանքներին, շարունակել է դամբարանատիպ շիրիմ կառուցել՝ երկու հսկա սյուներով, որը, բնականաբար, ստվերել է կողքի շիրիմները, իսկ հետևի հատվածում գտնվող շիրիմներն ընդհանրապես չեն երևում:

Այդ պարագայում տեղին են եղել ծնողների բողոքները, փոխանցել ենք դրանք: Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա:

Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի վեցից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս ենք հորդորել և խնդրել: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարի խորհրդականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am